Friday, April 20, 2012

Բանավեճ դպրոցում

Վերջերս աշակերտական խորհուրդը հանդես եկավ նախաձեռնությամբ:Երեխաների իրավունքներին առնչվող թեմայով երեխաները քննարկման էին հրավիրելԲերդ քաղաքի բոլոր կրթօջախների աշակերտական խորհուրդների անդամներին:Քննարկմանը հրավիրված էին իրավաբաններ,ՆԳ բաժնի ներկայացուցիչներ,"Հույսի կամուրջ" հ/կ-ի տնօրենը, աշխատակիցներ
:Թեմայի շրջանակներում դպրոցի "Մեդիա"խմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր լուսանկարչական ցուցահանդես:Տարաբնույթ լուսանկարներում արտացոլված էին երեխաների բազմազան իրավունքները:Բանավեճը հատկապես թեժացավ,երբ քննարկվում էր երեխաների խղճի,դավանանքի իրավունքին վերաբերվող հարցը,որին ակտիվորեն մասնակցում էին և ուսուցիչները,և աշակերտներն ու հյուրերը:Բոլորին հուզում էր այն փաստը,որ օրեցոր ավելի շատ մարդիկ էին դառնում հոգեորսության զոհ :Այս հարցի լուծման համար պետք է պետական համակարգված մոտեցում,եկեղեցու դերի բարձրացում,սոցիալական ապահովություն:Երեխաներից պահանջվում է եկեղեցու պատմության գերազանց իմացություն:




Ակտիվ մասնակիցները շատ էին:Մասնակիցներին հատկապես դուր եկան Տաթեվ Հարությունյանի( թիվ 1 դպրոց), Լուսինե Քոսակյանի( վարժարան), Տաթեվ Մելքումյանի( ավագ դպրոց), Քնար Ծատուրյանի( թիվ 4 դպրոց), Աննա Մեժլումյանի( իրավաբան),Վաղարշակ Գրիգորյանի("Հույսի կամուրջ"-ի փոխտնօրեն) ելույթները:Բանավեճը վարող դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Արեվ Ներսիսյանի այն հարցին,թե պետք են նման հանդիպումները,պատասխանը միանշանակ "այո" էր:

No comments:

Post a Comment